BYU-Pathway Worldwide կուրսը ապահովում է ավետարանի վրա հիմնված վկայագրերի և աստիճանների հասանելիություն` ամբողջովին առցանց, մատչելի գներով, 150+ երկրներում: Միևնույն ժամանակ, BYU-Pathway կուրսը օգնում է ուսանողներին մնալ կամ վերադառնալ ուխտի ճանապարհին:
BYU-Pathway օգտագործումը ձեր սպասավորության մեջ
BYU-Pathway Worldwide օգնում է ղեկավարներին հասնել նրանց, ովքեր մաքառումների մեջ են հոգևոր և աշխարհիկ խնդիրների հետ: BYU-Pathway Worldwide երկարաժամկետ սպասավորություն է տրամադրում ընկերակցության և կրթության միջոցով:
«Ես օրհնություններ եմ ստացել BYU-Pathway միջոցով սովորած գործնական հմտությունների շնորհիվ: COVID-19 համավարակը ծանր վնաս հասցրեց այն ընկերությանը, որտեղ ես աշխատում էի, և ինձ աշխատանքից ազատեցին բազմաթիվ գործընկերներիս հետ միասին: Ես սկսեցի նոր աշխատանք փնտրել: Ի մեծ զարմանս ինձ, այն ժամանակվա իմ դասընթացներից մեկը կոչվում էր «Գտնել ավելի լավ աշխատանք»: ... Ես անմիջապես կիրառեցի իմ սովորած հմտությունները և կարողացա աշխատանք գտնել մի մեծ նոր ընկերությունում: Յուկի Օմինե | Ճապոնիա
Ես ակտիվ անդամ չէի, երբ առաջին անգամ լսեցի BYU-Pathway Worldwide մասին: Աստված Իր ձևով գտավ ինձ՝ Իր մոլորված ոչխարին: BYU-Pathway կուրսը ձևավորեց իմ կյանքը: Ես այնքան բան սովորեցի ինստիտուտի դասերից, որ վերադարձա եկեղեցի»: Լավինիա Տագունա, | Թոնգա
«Ես երբեք չեմ տեսել մոլորված չափահաս երիտասարդին ակտիվացնելու նման հզոր եղանակ»: Սթանդֆորդ Դեմարս, Ցցի նախկին նախագահ | Միացյալ Նահանգներ
«Ես սկսեցի BYU-Pathway իմ ամուսնալուծությունից հետո՝ հունվար ամսին: Ես կարողանում էի լրիվ դրույքով աշխատել որպես մատուցողուհի, օգնել երեխաներին կատարել տնային հանձնարարությունները և դասերս լավ սովորել: BYU-Pathway իմ խումբը և հրաշալի դասերը օգնեցին ինձ հաղթահարել կյանքիս դժվարին փորձությունները, երբ ես ինքնուրույն հարմարվում էի իմ նոր կյանքին»: Դոուսոն Թերներ | Միացյալ Նահանգներ
Կուզե՞ս, որ BYU-Pathway-ը օգնության ձեռք մեկնի ընկերոջդ:

Ուսանողները ձեռք են բերում աստիճան՝ ընտրելով երեք վկայականներ, որոնց միջոցով հետագայում կարողանում են ստանալ բակալավրի աստիճան: Վկայականները կարելի է ստանալ մեկ տարում կամ ավելի քիչ ժամանակում և ձեռք բերել շուկայական աշխատանքի հմտություններ, որոնք կարող են հանգեցնել աշխատանքի անմիջական բարելավման:
ԲՅՀ-Ի ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Լսեք, թե ուսանողներն ինչ են ասում BYU-Pathway Worldwide մասին

Ցցի Բարօրության և ինքնապահոովման մասնագետ՝ կցված BYU-Pathway Worldwide
Ձեր դերի կարևոր մասն է՝ բացահայտել նոր ուսանողների և հրավիրել նրանց՝ մասնակցելու BYU-Pathway: BYU-Pathway Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ամրապնդելու և Նրա Եկեղեցուն մասնակցելու ապացուցված միջոց է:
Ուսանողները պետք է ունենան անգլերենի իմացության նվազագույն մակարդակ:
Լրացուցիչ տեղեկությունների և համապատասխանության պահանջների համար այցելեք մեր